|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության շենքի դիմաց՝ Ազատագրական շարժման ակցիայի ժամանակ ոստիկանները հրելով մի կողմ են նետել տարեց կնոջը ու վնասել ոտքը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Շարժման ակտիվիստը լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց, որ կնոջը շպրտել են և նույնիսկ օգնություն ցույց չեն տվել։
«Ինչպես որ երեկ երիտասարդ հղի կնոջը գցեցին և անօգնական վիճակում սպանեցին, այնպես էլ տիկին Սուսաննային էին փորձում սպանել, բայց քանի որ կողքին էինք՝ կարողացանք արագ բարձրացնել և կանխեցինք այդ սպանությունը»,-ասաց ակտիվիստը։
Նշենք, որ մինչ այդ ցուցարարները սպիտակ խալաթներով ախտահանում էին Կառավարության շենքը, որպեսզի ազատագրվենք այլասերումից։
Մանրամասն՝ տեսանյութում․