|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտից բերման ենթարկված դաշնակցական երիտասարդներից երկուսը` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին ոստիկանությսն Արաբկիրի բաժնից: Իսկ բերման ենթարկված մյուս երկու դաշնակցական երիտասարդների՝ Գարուշ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Նրանք ձերբակալվել են: