|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածվող «որոշման» մասին․«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։