|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը. հայտնում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Թուրքիան միշտ մեկ քայլ առաջ է լինելու խաղաղության ճանապարհին։
«Մեր նպատակն է արդար կերպով կիսել Էգեյան ծովի բոլոր հարստությունները: Էգեյան ծովը բարեկամության ծով է։ Թուրքիան դրան է ձգտում։ Մենք անկեղծորեն բարեկամության ձեռք ենք մեկնում մեր հարեւան Հունաստանին»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Աթենքի հետ հարաբերություններում Անկարան ելնում է միջազգային իրավունքի հարգանքից և մշտապես հանդես է գալիս բարիդրացիության սկզբունքի գերակայության օգտին:
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ երկխոսության զարգացումը` կոչ անելով հունական կողմին՝ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Մեր հարեւանները չափազանց դանդաղ քայլեր են անում երկխոսության գործընթացում։ Ակնկալում ենք, որ նրանք մի փոքր ավելի ակտիվ կլինեն»,- ասել է Աքարը:
Նա բարձր է գնահատել Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև վստահության միջոցների ամրապնդման շուրջ բանակցությունները։ Աքարի խոսքով՝ Անկարան ակնկալում է հունական կողմի հետ բանակցությունների չորրորդ փուլ։