|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Փրկարարները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետի հետ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:
Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: