|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անարդար է համարել, որ Ուկրաինան ստիպված է դաշնակիցներից զենք խնդրել, որը նրանք պահում են պահեստներում։ Նա դաշնակիցների բարոյական պարտքն է համարել ուկրաինացի ժողովրդի ազատության պաշտպանությունը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։
«Առաջնորդների հետ յուրաքանչյուր շփման ժամանակ ես շեշտում եմ մեկ ճշմարտություն՝ անարդար է, որ Ուկրաինան դեռ ստիպված է խնդրել այն, ինչ մեր գործընկերները տարիներ շարունակ պահել են պահեստներում։ Եթե նրանք ունեն այն զենքը, որն անհրաժեշտ է այստեղ և հիմա, եթե ունեն զինամթերք, որն անհրաժեշտ է այստեղ և հիմա, ապա նրանց բարոյական պարտքն է օգնել պաշտպանել ազատությունը, օգնել փրկել հազարավոր ուկրաինացիների կյանքը»,- ասել է Զելենսկին: