|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դիմում եմ մեր հայրենակիցներին, հատկապես՝ մեր այն հայրենակիցներին, որոնք այս ժամանակահատվածում հուսահատվել են, հիասթափվել, իսկապես դա այս իրավիճակում լուծում չէ, պետք զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հուսահատվելով, նեղվելով մենք այս իրավիճակից դուրս չենք գալու, իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին: Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվեն: Ես խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն այդ իմաստով փոքր-ինչ համբերեն»,- նշեց պատգամավորը: