|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանցի պատգամավոր, Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահերամովը կոչ է արել փակել «Sputnik-Ադրբեջան» գործակալությունը, քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մահերամովը մտավախություն ունի, որ այդ գործոնը կարող է հանգեցնել նրան, որ գործակալությունը կդառնա հայկական ռեւանշիզմի խոսափողը։
Հավելենք, որ ռուսական «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը բազմիցս է աչքի ընկել պրոալիևյան, հաճախ նաև հակառուսական դիրքորոշումներով։