|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաշինյանը նոր արյունահեղության ական է դնում մեր երկու պետությունների տակ։ Նման գնահատականով է հանդես եկել քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Ես չեմ կարող բաց գրել, թե ինչու է Նիկոլը հենց այս պահին հայտարարում Արցախը թուրքին հանձնելու պատրաստակամության մասին։ Բայց հավատացեք, որ ինքը նոր արյունահեղության ական է դնում մեր երկու հանրապետությունների տակ։ Ասեմ միայն հետևյալը. այս հայտարարությամբ ինքը թուրքին մեզ վրա տղա է բերում։ Հայ ժողովրդից ինքը պաշտպանվում է թուրքով։
Կասկած չունեմ, որ ընդդիմության առաջնորդները սա շատ լավ գիտակցում են և ճիշտ կհաշվարկեն բոլոր գործողությունները` վերահաս արյունահեղությունից հայ ժողովրդին փրկելու համար։
Աստված բոլորիս պահապան...»,- գրել է քաղաքագետը։