|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլի այսօրվա «աշխարհացունց» ելույթի մեր երկիրը հերթական արկածախնդրության տանող թեզերից մեկն էլ վերաբերում էր ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակության անդամ Խաչիկ Գալստյանը։
«Եվ այսպես, ԱԺ ամբիոնից «մեղավոր-անմեղսունակը» հայտարարեց բալանսավորման նոր արտաքին քաղաքականության մասին։
Հիշեցում
Բալանսավորումը կոմպլեմենտարիզմը չէ, երբ դու հարաբերությունները կառուցում ես փոխլրացման սկզբունքի հիման վրա,
Դա ավանդական դաշնակցային հարաբերությունների փոխարինումն է տարաբնույթ շահեր հետապնդող աշխարհաքաղաքական կենտրոններով,
Դա օրինակ` ՌԴ-ին ԱՄՆ-ով, Իրանին`Թուրքիայով, Ադրբեջանին Վրաստանով և այդ բոլորին նորից Թուրքիայով բալանսավորումն է,
Դա վերջապես բալանսից բալաստի վերածվելու ամենակարճ ուղին է, որն ընտրել է Աստծո և ժողովրդի ամենաանտրամաբանական ընտրության արդյունքը»,- գրել է Գալստյանը։