|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 32 շենքի տանիքը փլուզվել է բակում կայանված ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով մեքենաները վնասվել են:
Tert.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղապետարանից և քաղաքապետարանից չի եղել պատշաճ վերաբերմունք, ավելի վաղ տանիքը վերանորոգվել է շենքի բնակիչների կողմից:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարությունից զգուշացրել էին՝ ուժեղ քամու հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
«Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։