|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան իրավական պահանջներ չունի ՆԱՏՕ-ի կողմից երկրի երկինքը փակելուց հրաժարվելու վերաբերյալ, սակայն աշխարհը պատասխանատու է ինքն իր գործողությունների համար․ CBS-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ հասկանում է երկրների ղեկավարների մտավախությունն ու վախը, որ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել։
«Եվ ես չեմ կարող ամեն օր ճնշում գործադրել նրանց վրա, նրանց երկրների ժողովուրդների վրա։ Որովհետև բոլորը վախենում են պատերազմից։ Բայց արդյո՞ք աշխարհը պատասխանատու է: Կարծում եմ, որ այդպես է: Ինչո՞ւ։ Ես պատասխանեցի. ամեն օր կանգնեք հայելու առջև և հարցրեք՝ կարո՞ղ էիք ինչ-որ բան անել, թե՞ ոչ: Այնտեղ՝ հայելու մեջ, կգտնեք այս հարցերի պատասխանը և այն, թե ով եք դուք»,- ասել է Զելենսկին։