|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի իշխանություններն աշխատում են նոր ավիաընկերություն ստեղծելու նախագիծը ֆինանսավորելու որոշման ուղղությամբ։ Այն կզբաղվի բացառապես ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխմամբ թուրքական հանգստավայրեր. գրում է Sabah թերթը։
Պարբերականը նշում է, որ ավիաընկերությունը տեղակայվելու է Անթալիայի օդանավակայանում։ Առայժմ ճանապարհային քարտեզը ներառում է երեք կետ։ Դրանք, մասնավորապես, կառավարության կողմից երաշխավորված վարկեր են՝ մի քանի խոշոր ընկերություններին աջակցելու համար: Խոսքը օդային պատժամիջոցների պատճառով զբոսաշրջիկների կորցրած ընկերությունների մասին է։