|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի դրոշի դեմ պայքարում է Ադրբեջանը, Թուրքիան․ ուղղակի այսքանը պետք է ասեմ և մեր հայրենակիցները սրանից հետևություն պետք է անեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այլ քաղաքացիների հետ շտապել է Ֆրանսիայի հրապարակ, երբ լսել է, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման անդամները ներկել են ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների բարձրացրած Արցախի դրոշը։
Նրա համոզմամբ՝ մնացած ամբողջը փարիսեցիություն է, կեղծ փաստարկներ բերել է։
«Պետք է հիշել, որ այս դրոշի տակ հազարավոր արցախցիներ պատերազմել են առաջին պատերազմից սկսած, և վերջին 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին է հանձնվել՝ դագաղի վրա կրելով Արցախի այս դրոշը։ Ուղղակի թրքություն է այն արարքը, որը կատարվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․