|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաշինգտոնը նախազգուշացրել է Հնդկաստանին՝ զերծ մնալ Ռուսաստանի հետ չափազանց սերտ համագործակցությունից. ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տնտեսական խորհրդական Բրայան Դիզը։
Ըստ Դիզի, որը գլխավորում է ԱՄՆ Ազգային տնտեսական խորհուրդը, Մոսկվայի հետ հետագա ռազմավարական համագործակցությունը կարող է թանկ արժենալ Հնդկաստանի իշխանությունների համար. նման համագործակցության հետևանքները կլինեն «զգալի և երկարաժամկետ». գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հնդկաստանը ռուսական զենքի խոշորագույն ներկրողն է և, ի տարբերություն այլ երկրների մեծամասնության, հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ: