|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիային F-16-ների հնարավոր վաճառքը բխում է Վաշինգտոնի շահերից․ ասվում է Պետդեպարտամենտի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակում։
CNN Turk-ը հայտնում է, որ, «ըստ ստացված վերջին լուրերի, նամակում ընդգծվում է, որ Թուրքիային F-16-ների պոտենցիալ վաճառքը կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»։
Պետքարտուղարության կարծիքով՝ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին, Ուկրաինայի հետ նրա պաշտպանական կապերը «կարևոր զսպող գործոն են տարածաշրջանում վնասակար ազդեցության դեմ»: ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Թուրքիան արդեն «զգալի գին է վճարել» Ս-400-ների գնման համար։
Միաժամանակ, նամակը չի պարունակում F-16 կործանիչների հնարավոր վաճառքի երաշխիքներ կամ պայմաններ։ Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի հետ պաշտպանական կապերը կարեւոր են համարում ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան ազգային անվտանգության համար։