|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Վրաստանը պետք է ապացուցի, որ չի օգնում Ռուսաստանին։
Խոսքը Կիևի՝ նախկինում հնչեցրած մեղադրանքների մասին է, թե իբր Վրաստանն օգնում է Ռուսաստանին՝ զենքի մաքսանենգության և Վրաստանի տարածքը պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործելու առումով։
Վրաստանի իշխանությունները նման մեղադրանքները որպես վիրավորական էին որակել եւ ապացույցներ պահանջել։
«Մենք Վրաստանից պաշտոնական ապացույցների և համոզիչ փաստարկների ենք սպասում, որ նրանք դա չեն անում»,- նշել է արտգործնախարար Կուլեբան։