|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարները և Կիևի մարտավարությունը, ասել է, որ Մոսկվան «մուկ ու կատու չի խաղա»։
«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական կողմը որոշել է պահանջել, որ եթե պայմանագիր կնքվի, մի քանի օրվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ռուսական զինված ուժերը կլքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո կլինի hանրաքվե, վավերացում խորհրդարանում և շատ մեծ հավանականություն կա, որ երբ այս վավերացումն ու հանրաքվեն բացասական արդյունք տան, բանակցային գործընթացը պետք է նորից սկսվի»,- լրագրողներին ասել է Լավրովը։