|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախօրեին ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, թե Ռուսաստանը, իբր, փորձում է կազմակերպել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարում Վրաստանի տարածքով, բացի դրանից՝ դիտարկվում է երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն այս մեղադրանքները որակել է որպես սուտ եւ ապատեղեկատվություն։
«Տեսնենք, թե պատերազմի կուսակցության (Միացյալ ազգային շարժման) քանի առաջնորդ և հիբրիդային պատերազմի քանի զինվոր կընտրեն դավաճանության նոր ձև և կհամաձայնեն սեփական հայրենիքի դեմ չլսված, նողկալի մեղադրանքին»,- ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեն: