|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական Eghtesadonline կայքի հաղորդմամբ՝ Առևտրի պալատի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Կարբասին ասել է, որ Իրանի տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ բավականաչափ բարձր մակարդակի վրա չեն, սակայն հայկական կողմը ցանկություն է հայտնել համագործակցել իրանցիների հետ ավտոմոբիլային ոլորտում։
Իրանցի պաշտոնյան, մատնանշելով Հայաստանի տարածքով իրանական ապրանքների արտահանման հնարավորությունը Եվրոպա և ԵԱՏՄ երկրներ, ընդգծել է, որ Հայաստանի տարածքով իրանական ապրանքների արտահանման մակարդակը բարձրացնելու համար, որպես առաջնահերթություն, անհրաժեշտ է լուծել առևտրային, մաքսային խնդիրները, արդիականացնել ենթակառուցվածքները, թարմացնել ավտոպարկը։