|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է անդադար փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։