|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի վերջին զորավարժությունները վկայում են այն մասին, որ Դոնբասի գրավումը առաջնահերթություն է դարձել ռուսական հրամանատարության համար։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այս կարծիքին են հանգել Պենտագոնում։
Զեկույցի համաձայն՝ ամենաակտիվ առաջխաղացումը նկատվում է Խարկովի մարզում։ Անցած շաբաթվա վերջին ռուսական ստորաբաժանումները խորացել են հինգ կիլոմետր` Իզյումից հարավ-արևելք ընկած տարածքներ։
Ամերիկացի զինվորականները կարծում են, որ ռուսական բանակի կենտրոնացումը Դոնբասում կարող է ունենալ երեք բացատրություն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շրջանցելու մտադրություն և նրանց տեղաշարժի կանխում ռազմական գործողությունների այլ տարածքներ, ապագա բանակցությունների համար հզոր հաղթաթղթի ձեռք բերում. ռազմական ռազմավարության ընդհանուր փոփոխություն, քանի որ ռուսական զորքերի կողմից Կիևի վրա հարձակվելու փորձեր դեռ չեն արվում։