|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկածները շարունակում են իրենց բռի մեջ առնել բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելուց հետո իշխանությունն այժմ էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել:
Մաթևոսյանն այդ պաշտոնին վերջերս է նշանակվել, պարզապես իշխանությունները նախընտրել են չբարձրաձայնել դրա մասին հերթական անգամ քննադատության թիրախում չհայտնվելու համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի լծվել է հայաստանյան բոլոր բուհերը քաղաքականացնելու ու իրեն ենթարկելու գործին:
Իսկ 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին, հիշեցնենք, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում