|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արևելագիտությունը և Ադրբեջանը գրեթե հինգ մատիս նման ճանաչելու հմտություններով ես կարող եմ դասավանդել ցանկացած ադրբեջանական համալսարանում, վայելել հարգանք, ստանալ բարձր աշխատավարձ և այլն, սակայն կտրականապես դեմ եմ թշնամու հետ որևէ համաձայնության կամ համագործակցության։ Այս մասին տելեգրամի իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Պարադոքսն այն է, որ նման համաձայնության և համագործակցության կողմնակից են այնպիսի անձինք, որոնց առավելագույն դիրքը ադրբեջանական սոցիալական «նվիրապետության» մեջ չի գերազանցելու փաստացի իգացյալի կարգավիճակը:
Եվ մի կարևոր հանգամանք ևս՝ ադրբեջանցիները կարող են ատել, բայց հարգել արժանապատիվ թշնամուն, մինչդեռ իգացյալներին միայն «սիրելու են»»,- գրել է Ոկանյանը։