|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր: Թուրքը հո հիմա՞ր չի, որ օգնի բոկոտնին ու կապիտուլյացվածին: Եվ դեռ կոչեր են հնչում չընկնել իլյուզիաների գիրկը, այլ քաղաքականությանը նայել սթափ ու իրատեսորեն։
Իրականում, այդքան չարչրկված քաղաքական ռեալիզմը պնդում է ուղիղ հակառակը. որ երբ մենք թուրքին դիմավորենք անզեն ու տկլոր, ապա նա ոչ թե մեզ էժան պոմիդոր կտա, այլ կխլի մեր ձեռքից հացի վերջին պատառը։
Իրականում Նիկոլը մեզ է ապուշի տեղ դնում, ոչ թե թուրքին։
Աղասի Ենոքյան
Քաղաքագետ