|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հավանություն է տվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բնական գազի մատակարարումների մասին հուշագրին. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բնական գազի մատակարարման մասին հուշագիրը։ Նախագահ Իլհամ Ալիևն այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել։ Համաձայն հրամանագրի՝ փոխըմբռնման հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո էներգետիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տարեսկզբին Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) փոխնախագահ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մեծացնել գազի մատակարարումները Թուրքիա՝ Իրանից ներկրումների հետ կապված՝ Անկարայի տեխնիկական խնդիրների ֆոնին։