|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ):
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով:
Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում: Ի դեպ, Կամո Միրաքյանին ընդամենը 1 միավոր չի բավարարել ոսկե մեդալի շեմը հաղթահարելու համար:
ՀՀ թիմը ղեկավարել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Սուրեն Գրիգորյանը և Գուրգեն Ասատրյանը։