|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մենք բոլորս գիտենք, թե մեր բիզնեսմեններն ինչպիսի ճկուն մտածողություն ունեն, հետևաբար՝ իրենց արտահանվող ապրանքը կմասնատեն և բյուջեին հասցվող 100 մլն դրամ վնասը մյուս տարվա վերջում կդառնա 3 մլրդ, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու. ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց որ արտահանման հարցում Հայաստանը արտոնություններ է սահմանել, և ընդհանուր արտահանման մաքսատուրքերն անգամ չեն հասնում 3 միլիարդ դրամի:
Աղազարյանը շարունակեց․ «Առաջինը պետք է ՊԵԿ-ը Ձեր հետ չհամաձայնի, նոր ես Ձեր հետ չհամաձայնեմ, և թող նենց չհամաձայնեն, որ մենք էլ չհամաձայնենք, էս օրենքը չանցնի»։
Մանրամասն՝ տեսանյութում։