|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը Հայաստանում է Burlington Capital ընկերության գործադիր տնօրեն Լիզա Ռոսկինսի հետ, որպեսզի քննարկեն Հայաստանում ծրագրեր իրագործելու հնարավորությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արա Աբրահամյանն ասաց, որ ԱՄՆ-ում համատեղ ստեղծել են գյուղատնտեսական և առողջապահական տեխնոլոգիաների ֆոնդ։
Հայաստանում համատեղ ծրագրերի թվում է ժամանակակից օնկոլոգիական կլինիկա բացելու հեռանկարը, որտեղ միջազգային չափորոշիչների համապատասխան բուժանձնակազմ կվերապատրաստվի, ինչպես նաև ծրագրեր բժշկության և գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու ուղղություններով։
#BurlingtonCapital ընկերությունը մասնագիտացած է անշարժ գույքի, ագրոբիզնեսի և ուղիղ ներդրումների բնագավառում։ Այն ֆինանսավորել կամ կառավարել է ավելի քան 7 միլիարդ դոլարի ակտիվներ։
Արա Աբրահամյանն ասաց՝ իր նախաձեռնության հեռահար նպատակը Հայաստանը գիտական կենտրոն դարձնելն է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանն ազդարարել էր «Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմի ստեղծման մասին և մեր հայրենակիցներին կոչ արել անտարբեր չլինել: Նա նշել էր, որ հարթակի գործունեության նպատակը հայության, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժի միավորումն է հանուն մեր երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման։
Մանրամասն՝ տեսանյութում․