|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան սկսել է Ինդոնեզիայի զինված ուժերի կարիքների համար արտադրված Kaplan MT միջին տանկերի առաջին խմբաքանակի արտահանումը։
FNSS պաշտպանական ընկերության ղեկավար Նաիլ Քուրթը Anadolu-ին հայտնել է, որ տանկերի մատակարարման առաջին փուլը նախատեսվում է ավարտել մինչև այս տարեվերջ։
Նա հիշեցրել է, որ միջին տանկը թուրքական FNSS-ի և ինդոնեզական PT Pindad-ի համատեղ ջանքերի արդյունք է։
Քուրթի խոսքով՝ ապրիլ-մայիսին 18 տանկերից 10-ը կուղարկվի Ինդոնեզիա, որտեղ նախատեսվում է անցկացնել հավաքման վերջին փուլը։
«Բելգիայում հավաքված տանկային աշտարակը կտեղակայվի Ինդոնեզիայում։ Սա Ջակարտայի պահանջն է։ Մնացած տեղադրումն իրականացվում է Թուրքիայում»,- ասել է նա՝ նշելով, որ թուրքական Aselsan-ը նախատեսում է սկսել նաև զրահատեխնիկայի համար աշտարակների արտադրություն։
Պաշտպանական ընկերության ղեկավարը նշել է, որ միջին տանկերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում մի շարք երկրներում։
Բացի դրանից, ըստ նրա, Թուրքիայի ԶՈւ-ն նույնպես նոր տանկերի կարիք ունի։