|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զարգացումները:
«Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային գործընթացի համատեքստում:Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձ կկատարվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունների համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում: