|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)։