|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական բանակը ճշգրիտ հարվածով խոցել է Ուկրաինայի zինված ուժերի ռադիոհետախուզության գլխավոր կենտրոնը. ճեպազրույցում հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարտի 12-ի առավոտյան հեռահար գերճշգրիտ զենքը հարվածել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Վասիլկովի ռազմական օդանավակայանը և Բրովարիում Ուկրաինայի զինված ուժերի ռադիոյի և էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը շարքից դուրս են եկել»,- ասել է նա:
Օրվա ընթացքում օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են հինգ անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը` Bayraktar TB-2 և մեկ «Տոչկա-Ու»:
Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում զինված ուժերը շարքից հանել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3491 օբյեկտ։ Ոչնչացվել է 123 անօդաչու թռչող սարք, 1127 տանկ և այլ զրահատեխնիկա, 115 բազմակի հրթիռային կայանք, 423 դաշտային հրետանի և ականանետ, 934 հատուկ մեքենա։