|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ իշխանությունները չեն կարողանում գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով.
«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։
Ըստ Օհանյանի՝ ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների կողմից պահպանվում է լռություն, որովհետև մի կողմից՝ ակնհայտ է, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան, մյուս կողմից՝ լռության պատճառը հայկական պետությունների առաջ ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթություները չընկալելն է։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում