|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնական Japan Tobacco կորպորացիան՝ աշխարհում ծխախոտի խոշորագույն արտադրողներից մեկը, դադարեցնում է ռուսական շուկայում նոր ներդրումները: Այս մասին ասված Է կորպորացիայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք դադարեցնում ենք բոլոր նոր ներդրումները, ինչպես նաեւ մարքեթինգային գործունեությունը Ռուսաստանում, - ընդգծվում Է Japan Tobacco-ի հաղորդագրության մեջ: - Քանի դեռ գործարար միջավայրը և աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն չեն բարելավվել, Մենք չենք կարող բացառել երկրում արտադրական ողջ գործունեության կասեցման հնարավորությունը»։
Japan Tobacco-ն ավելի վաղ դադարեցրել էր իր ձեռնարկության աշխատանքը Ուկրաինայի կենտրոնական մասում գտնվող Կրեմենչուգ քաղաքում:
Ռուսաստանում Ճապոնական ծխախոտի հսկան ունի չորս գործարան, ներառյալ Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում պատրաստի արտադրանքի երկու գործարան, ինչպես նաեւ մոտ 70 գրասենյակներ եւ ենթաբաժանումներ: