|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանն այլևս չի մասնակցի Եվրախորհրդին. ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամական ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհուրդը և ընդհանուր մարդասիրական ու իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։
«Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց խելոք լսող ԵՄ-ի կողմից ամենահին եվրոպական կազմակերպության՝ արևմտյան գերազանցության և նարցիսիզմի մասին հմայումների հարթակի վերածմանը: Թող նրանք վայելեն միմյանց հետ շփումն առանց Ռուսաստանի»,- ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ: