|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի մոտ գտնվող գյուղերից տասնյակ ընտանիքներ՝ 150 մարդ, տարհանվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բնական աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնին։
Ֆուեգոն ակտիվացել է վերջին շաբաթվա ընթացքում։ Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ մոտ ապագայում ժայթքումը կարող է կտրուկ ուժեղանալ։
Մարտի 7-ին տեղի են ունեցել պիրոկլաստիկ հոսքերի մի քանի հզոր ժայթքումներ, որոնք ուղեկցվել են լավայի արտահոսքով։
Ֆուեգոն գտնվում է երկրի կենտրոնական մասում, բարձրությունը 3,7 կմ է։ Այն հանրապետության ամենաակտիվ հրաբուխներից է։ 2018թ․ դրա ժայթքման զոհ է դարձել 300-400 մարդ։