|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի Նախարարների կաբինետը որոշել է պարզեցնել զինծառայողների հետ ամուսնությունների գրանցման կարգը, նույնիսկ եթե նրանք բացակայում են՝ միայն դիմում ներկայացնելով։
Kmu.gov.ua պորտալում հրապարակվել է հրամանագիր, որը կարգավորում է ռազմական դրության պայմաններում ամուսնության գրանցման հարցերը։ Բանաձևը նախատեսում է, որ ԶԱԳՍ-երը կարող են ամուսնություն գրանցել առանց նորապսակներից մեկի անձնական ներկայության, եթե նա ծառայում է զինված ուժերում, անվտանգության ծառայությունում, արտաքին հետախուզությունում, սահմանապահ ծառայությունում և այլն։
Նման իրավիճակում հարսնացուն կամ փեսան պետք է ամուսնության գրանցման դիմում ներկայացնեն անմիջական հրամանատարին, որը կհաստատի դիմումում առկա ստորագրության իսկությունը և այն կփոխանցի ամուսնության գրանցման գրասենյակ: