|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայում խորտակվել է երկրի ռազմածովային նավատորմի դրոշակակիր նավը՝ «Հետման Սահայդաչնի» ֆրեգատը:
«Ուկրաինական ռազմածովային ուժերի «Հետման Սահայդաչնի» ֆրեգատը խորտակվել է Նիկոլաևի նավահանգստում»,- ասվում է Ուկրաինայի կառավարությանն առընթեր ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Գերատեսչությունն այս քայլի մասին գրառումը հավելել է «անհրաժեշտ է» արտահայտությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո պատրաստվում են արագորեն ջրից հանել և վերանորոգել նավը։