|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։
Հետաքրքրվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու հեռանկարով: Այս գործընթացը փորձում են խրախուսել նաեւ պետական մակարդակով` էկոնոմիկայի նախարարության կայքում դրսի ընկերություններին «կանչող» հայտարարություններ կան, սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ու էկոնոմիկայի նախարարությունն էլ են սրանով զբաղվում: Անգամ ասացին, որ վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում: Ճիշտ պահվածքի դեպքում Հայաստանը կարող է անգամ շահել այս իրավիճակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում