|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայում «ռուսական ռազմական գործողության» մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինացի փախստականների թիվը հասել է 1 միլիոնի. հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։ Վերջին երեք օրվա ընթացքում, ըստ BBC-ի, փախստականների թիվը կրկնապատկվել է՝ երկուշաբթի ՄԱԿ-ը հայտնել է կես միլիոն մարդու մասին։
Փախստականների մեծ մասը՝ հարյուրհազարավոր մարդիկ, ըստ ՄԱԿ-ի, գնացել են Լեհաստան։
Համեմատության համար՝ ամբողջ 2015 թվականին Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը լքել է մոտ 1,3 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել ռուս զինվորականներին՝ դադարեցնել ուկրաինական քաղաքների հրետակոծությունը, որպեսզի տուժածներին օգնության հասնեն հումանիտար առաքելությունները՝ կենսական անհրաժեշտության պարագաներով:
Փորձագետների գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը կարող է 12 միլիոն մարդու անօթեւան թողնել։