|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական բանակը կշարունակի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև սահմանված նպատակների իրագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն՝ իր նպատակներին հասնելու համար»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ երեքշաբթի կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։
Ըստ նրա՝ Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական խնդիրն է։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն։