|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը բերել ծառայության հատուկ ռեժիմ.
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարել եմ մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը», - ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը: