|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպական հեռարձակողների միությունը որակազրկել է Ռուսաստանին «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից։ Ըստ ԵՀՄ-ի՝ այս որոշումը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։
Պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։ Ըստ նրանց՝ Ռուսաստանի մասնակցությունը պատճառ կդառնա մրցույթի վարկաբեկման։
Ավելի վաղ 9 երկրի (Ուկրաինա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Իսլանդիա) հեռարձակող հեռուստաընկերություններ նամակ էին հղել ԵՀՄ-ին՝ կոչ անելով հեռացնել մրցույթից Ռուսաստանին։