|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինվորականները դիմադրություն չեն ցույց տալիս ռուսական ստորաբաժանումներին։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային բազաների ռազմական ենթակառուցվածքն անսարք է։ Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը»,- հավելել են նախարարությունից։