|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել են ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում», այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Երիտասարդների հետ բերման են ենթարկել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։