|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկյան իշխանությունները Կիևից ժամանակավորապես այլ վայր են տեղափոխել Կենտրոնական հետախուզական վարչության ուկրաինական նստավայրը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Երեքշաբթի (փետրվարի 15-ին) ԱՄՆ-ը ժամանակավորապես վերատեղակայել է ԿՀՎ-ի կենտրոնակայանը Կիևում՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ իր դիվանագիտական կորպուսը տեղափոխում է Լվով:
Նշվում է, որ ԿՀՎ-ի անձնակազմի տեղաշարժը Ուկրաինայի մայրաքաղաքից կարող է բարդացնել Ուկրաինայում ռուսական ենթադրյալ գործունեության վերաբերյալ տվյալների հավաքագրումը։