|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի զորքերը վարժանքներ անցկացնելուց հետո լքել են Ղրիմը։ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինտեխնիկայով էշելոնն անցել է Ղրիմի կամրջով դեպի մշտական տեղակայման կետեր. այսօր հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տարածված տեսանյութում երևում է, որ գնացքի վրա են բեռնվել տարատեսակ թրթուրավոր զրահամեքենաներ` տանկեր, ՀՄՄ-ներ, ինքնագնաց հրետանային կայաններ և այլն:
Մեկ օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ղրիմում զորավարժություններին մասնակցած զինվորականներն ու զրահատեխնիկան վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր` Դաղստան և Հյուսիսային Օսիա։