|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄԷ երկօրյա պաշտոնական այցի շրջանակում երկուշաբթի տեղի է ունեցել միջկառավարական համաձայնագրերի փաթեթի ստորագրման արարողությունը։
Աբու Դաբիի Քասր ալ Վաթան պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի բանակցություններից հետո ստորագրվել է 13 փաստաթուղթ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով։
Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը ուղղված է առևտրի, պաշտպանության, տրանսպորտի և ներդրումների, ինչպես նաև առողջապահության, ագրարային և տեղեկատվական ոլորտներում համագործակցության խորացմանը։ Ստորագրվել է նաև կապի և լրատվամիջոցների ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցություն սկսելու մտադրության նամակ։
Ստորագրվել է նաև արխիվների ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ: