|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երբևէ չէի մտածի, որ ստիպված կլինեմ ԵՄ երևանյան գրասենյակի առջև մասնակցելու ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության պաշտպանության համար կազմակերպված բողոք հավաքին։ Ինքս լինելով ժողովրդավարական արժեքների ջատագով, իմ փորձառությամբ՝ այդ արժեքների նաև կրող՝ երբևէ չէի մտածի, որ պետք է պարտադրված լինեմ հորդորելու ԵՄ դեսպանին՝ իր գործառույթները պատշաճ կատարել, լինել իր իսկ ներկայացրած կառույցի դավանած արժեքների պաշտպանը։ Այս մասին ԵՄ ներկայացուցչության մոտ հավաք-ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Ցավոք, այս իրականությունն ունենք։ Մենք 2018 թվականից ականատես եղանք ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ոտնահարման բռնի գործընթացի․․․ Սա ես անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն»,-ասաց նա։